Արտակարգ իրավիճակ Երևանում. փլուզում է տեղի ունեցել Կոնդ թաղամասում
Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Ռուսթավելի փողոցի թիվ 17/24 տան պատը փլուզվել է և կա վտանգ, որ մյուս պատերը նույնպես կփլուզվեն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Վելյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
