«Արտաշիրիմում չի եղել»․ ի՞նչ է պատմում Պեմզաշենում սպանված ընտանիքի հայրը․ MediaHub.am
MediaHub.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 3 քաղաքացու՝ մոր և երկու երեխաների սպանության դեպքով նոր կասկածյալ կա։ Համագյուղացիների մոտ նման կարծիք է ձևավորվել, քանի որ գյուղացիներից մեկին հաճախ են հարցաքննության կանչում։
MediaHub.am-ը տեղեկությունը ճշտեց ընտանիքի հայր Սևակ Մելիքսեթյանից, ով հերքեց այդ տեղեկությունը:
- Ամեն դեպքում, տեղյա՞կ եք, որ գյուղից բնակիչներ են հարցաքննվում։
-Ամեն օր էլ մարդիկ հարցաքննվում են, բայց սա դեռ չի նշանակում, որ իրենք կասկածյալ են։
7
Paused
-Տեղեկություններ կային նաև, որ արտաշիրիմում է եղել։
-Նման բան չկա։ Շատ եմ լսում այդ մասին, բայց ոչ մի արտաշիրիմում չի եղել։
-Տեղյա՞կ եք, թե գործն ինչ փուլում է։ Նաև Արկադի Բարսեղյանը պնդում է, որ իր մեղքը չի ընդունում։