Արտեմ Ասատրյանն ընդունել է ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
ՀՀ աշխատանքի ևսոցիալական հարցերինախարար Արտեմ Ասատրյաննայսօր ընդունել էՀայաստանում ԵվրոպայիԽորհրդիգրասենյակինորանշանակ ղեկավար տիկինՆատալյա Վուտովային:
Նախարար Արտեմ Ասատրյանըշնորհավորել է տիկինՎուտովային նշանակմանկապակացությամբ ևվստահություն հայտնել,որհամատեղ ուժերով հնարավոր կլինի լուծել մեր երկրի, մեր քաղաքացիների առջևծառացած խնդիրները:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրոպայի խորհրդի նոր գործողությունների ծրագիրը,որի հիման վրա Եվրոպայի խորհուրդըառաջիկա 3 տարիների ընթացքում պատրաստվում էաշխատել ՀՀ կառավարության հետ: Մասնավորապես անդրադարձ է կատարվելծրագրում ՀՀ աշխատանքի և սոցիալականհարցերի նախարարության ներգրավածությանը, նախարարության գործունեությանը:
Քանի որ 2001 թվականին Հայաստանը միացել է սոցիալական խարտիային, ԵԽ գրասենյակի ղեկավարը հույս է հայտնել,որգործողությունների ծրագրում առավել ուշադրություն կդարձվի սոցիալական այն իրավունքներին, որոնք միտված կլինեներկրումբարեփոխումների իրականացմանը:
«Մեր աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխություններով շուրջ մեկ տասնյակ խնդիրների լուծում տվեցինք՝կապվածսոցիալական խարտիայի անհամապատասխանությունների հետ, որոնք նախկինում արձանագրվել էինհանձնաժողովների կողմից:Վստահ եմ՝ այս գործընթացքը շարունակական է լինելու»,-նշել է նախարարը:
Հանդիպման ավարտին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը համատեղ աշխատանքը առավելարդյունավետդարձնելու նպատակով սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել:
