Արթիկ. Երբեմնի պատգամավորը զլանու՞մ է կատարել ՏԻՄ պարտականությունները
HZHAM.AM կայքին են դիմել Արթիկ քաղաքի բնակիչները, տեղեկացնելով, որ քաղաքապետարանը մատնված է անգործության։ Ըստ քաղաքացիների, քաղաքապետ Մխիթար Վարագյանն արթիկցիների համար անհասանելի ղեկավար է։
-Քաղաքապետին չենք տեսնում, քաղաքին վերաբերող խնդիրներով իրա նազիր-վեզիրներն են հարցեր լուծում եւ հավանաբար սուտ ու սխալ տեղեկություններ տալով։ Արթիկցիները քաղաքը լքում են, միայն քաղաքապետարանի աշխատակիցներն են քաղաքի արտոնյալները, իսկ մեր՝ բնակիչներիս դիմումներն ու խնդիրները Արթիկում մնում են անպատասխան ու անլուծելի։ Քաղաքապետարանի աշխատակիցները շատ կոպիտ են վերաբերվում բնակիչների հետ, երբ ինչ-որ հարցով դիմում ենք։ Նայեք հրապարակի տարածին, Ամանորի օրերին զարդարված ծառների լույսերը մինչ օրս չեն հավաքել, այդքան, որ անգործ են։ Մեր դիմումների պատասխանները նույնիսկ չենք ստանում քաղաքապետարանից, -պատմում է քաղաքի բնակիչ Դավիթ Կիկոյանը։
մանրամասն՝այստեղ:
