«Արթիկ» ՔԿՀ կալանավորը ոստիկանության Կումայրիի բաժնի աշխատակիցների դեմ հաղորդում է տվել
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կարեն Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի փետրվարի 7-ին ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին, որտեղ նույն բաժնի մի շարք ծառայողներ և Շիրակի մարզային վարչության ծառայողն իրեն մեղադրել են անծանոթ կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ: Այնուհետև ոստիկանության հիշյալ աշխատակիցները բռնություն են կիրառել իր նկատմամբ, որպեսզի խոստովանի իրականում իր կողմից չկատարված հանցագործությունը: Խոշտանգման դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն
