Արթուր Աբրահամ. Ավելի լավ է մեռնել, քան ծնկի իջնել ռինգում
WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը փետրվարի 21-ին Պոլ Սմիթի հետ ռեւանշ-մենամարտից առաջ հարցազրույց է տվել, որը մեջբերում է բռնցքամարտիկի մամլո քարտուղար Սիրան Գրիգորյանը:
«Լավ է մեռնել, քան ծնկի իջնել ռինգում: Դժվարությունները ժամանակավոր են ու հաղթահարելի: Դրանք միշտ մեր հնարավորությունների սահմաններում են տրվում»:
Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը՝ հիշեցնելով, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ, հաղթել է Սմիթին: