Արթուր Աբրահամ. Պատրաստ եմ մենամարտել Գրոուվզի և Կեսլերի հետ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստակամություն է հայտնել մենամարտել Ջորջ Գրոուվզի կամ Միկել Կեսլերի հետ:
«Պատրաստ եմ մենամարտել ցանկացածի հետ, ով կցանկանա: Մասնավորապես՝ Գրոուվզի և Կեսլերի հետ: Հիմնական խնդիրը Եվրոպայում մենամարտելն է: Թող ամերիկացիները գան մեզ մոտ:
Մենք ենք չեմպիոնները, եթե ամերիկացիներին չեմպիոնական գոտի է անհրաժեշտ, ապա թող գան Եվրոպա», - armsport.am-ի փոխանցմամբ` հայ բռնցքամարտիկի խոսքերն է մեջբերել «Boxing Scene»-ը: