Արթուր Աբրահամ-Շտիգլից 4-րդ մրցամարտն էլ կկայանա
Արթուր Աբրահամի ու Ռոբերտ Շտիգլիցի թիմերը՝ SES Boxing ու Sauerland Event պրոմոութերական կազմակերպությունները պայմանավորվել են հերթական՝ 4-րդ մրցամարտի մասին:
WBO-ն արդեն ստացել է անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, ուստի՝ չեղարկել է ապրիլի 14-ին նշանակված պրոմոութերական աճուրդը:
Հիշեցնենք, որ 2 բռնցքամարտիկները ռինգում հանդիպում են արդեն 2012թ-ից: 2012թ-ի օգոստոսին Աբրահամը Շտիգլիցից վերցրեց WBO գոտին, 2013-ի մարտին գերմանացին այն վերադարձրեց, իսկ 2014թ-ի մարտին Աբրահամը կրկին ետ բերեց տիտղոսը: