Արթուր Աբրահամի և Պոլ Սմիթի միջև ռևանշ-մենամարտ չի կայանա
Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության նախագահ Պակո Վարկարսելը հայտարարել է, որ WBO-ն վերջնական որոշում է կայացրել աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Պոլ Սմիթի միջեւ երկրորդ մենամարտի անցկացման հարցով:
Ոչ մի ռեւանշ նրանց միջեւ չի կայանա: Այդ մասին հաղորդում է mmaboxing.ru-ն:
Արթուրը վստահորեն պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով մրցավարների միաձայն որոշմամբ: