Արթուր Աբրահամն ամուսնացել է
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն արդեն Հայաստանում է: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա տեղեկացրեց, որ ամուսնացել է.
«Ամուսնացել եմ 6 ամիս առաջ, կնոջս անունը Մերի է, սովորում է ԵՊՀ-ում»,-ասաց նա:
Բռնցքամարտիկի խոսքով՝ ընտանիքում դեռևս համալրում չի սպասվում. «Հիմա ունեմ ամեն ինչ, բացի երեխաներից: Ցանկանում եմ 3 երեխա ունենալ»,-նշեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնը:
Աղբյուր՝ asekose.am