Արթուր Աբրահամը՝ Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ
WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ: Այդ մասին հայտնում է մարզիկի մամուլի ծառայությունը:
Գերմանական «Box Sport» ամսագրի ժյուրիի և ընթերցողների միջև անցկացված քվեարկության արդյունքում Արթուր Աբրահամը հաղթել է: 35-ամյա հայ բռնցքամարտիկն այս տիտղոսին արժանանում է 7-րդ անգամ: