Արթուր Աբրահամը խաղացել է Պոդոլսկու թիմի կազմում (տեսանյութ)
Գերմանական Գումերսբախե քաղաքում կայացել է բարեգործական հանդիպում, որը կազմակերպել էր Միլանի «Ինտերի» նորեկ Լուկաս Պոդոլսկին: Հանդիպմանը նաեւ մասնակցել է սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամը:
«Պոդոլսկու թիմի» եւ «Կալիի թիմի» միջեւ դիմակայությունում գրանցվել է 17 գոլ: Աչքի է ընկել նաեւ հայազգի բռնցքամարտիկը:
Միջոցառմանը մասնացել են նախկին դարպասապահ Թիմ Վիզեն, բռնցքամարտիկ Ֆելիքս Շտուրմը, հեռուստատեսության աստղ Դանիելա Կացենբերգը և այլք: