Արթուր Բաղդասարյանը իրենց դիտորդների, վստահված անձանց խոստացած գումարները դեռ չի տվել
Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը իր կողմից առաջադրված թեկնածուների դիտորդների, վստահված անձանց խոստացած գումարները դեռ չի տվել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են խմբագրություն զանգահարած այն քաղաքացիները, որոնք մարզերի տարբեր ընտրատեղամասերում հանդես են եկել որպես ՀՎԿ վստահված անձ կամ դիտորդ
«Ավելին՝ նրանից շատերը փորձել են կապ հաստատել գումար խոստացողների հետ, սակայն նրանց հեռախոսահամարները խորհրդարանական ընտրությունների հաջորդ ողջ օրվա ընթացքում անջատված են եղել»,-հավելել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
