Արթուր Դավթյանը՝ Միքայել Մինասյանի ու Գագիկ Խաչատրյանի մասին
«Այս պահին նախաքննական տարբեր մարմինների վարույթում մի քանի քրեական գործեր ունենք՝ նախադեպը չունեցող ծավալներով քննության, և քրեական գործով ձեռք բերված օպերատիվ տեղեկություններ ու փաստական տվյալներ, որոնց վերլուծությունը վկայում է 10, երբեմն 15 տարի տևական ժամանակ թաքցված, արտոնյալ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների մասին». ապրիլի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Ըստ նրա՝ այդ տնտեսական գործունեությունը վկայում է 1-2 կենտրոններից ղեկավարված լինելու մասին:
«Սխեման այնպիսին էր, որ այլ կերպ իրականացվել չէր կարող: Տնտեսական գործունեությունը կազմակերպվել է այնպիսի եղանակով, որ հետագայում դրանց բացահայտման համար լրջագույն խոչընդոտներ ստեղծվեն»,- նշեց դատախազը:
Ըստ Դավթյանի՝ ասվածը վերաբերում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հանդեպ հարուցված քրեական գործերին:
Մանրամասները՝ տեսանյութում:
