Արթուր Գևորգյանը ՔՊ-ի՞ց կառաջադրվի. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀԿ-ից դուրս եկած ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանին հարցրինք՝ կառաջադրվի՞: Ռեյտինգայինով թերևս՝ այո։ «ՔՊ»-ի՞ց։ «Կորոշենք»։
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքին, առաջ գտնում էր, որ դժվար թե առաջադրվի, հիմա ասում է՝ «օրը գա՝ բարին հետը»։ Քրգործ կար Ձեր նկատմամբ, դրա համա՞ր չեք առաջադրվի։
«Իմ նկատմամբ չի կարող քրեական գործ լինել, գործի վախճանը կլինի շուտով, կհամոզվեք»։ Քրգո՞րծը ստիպեց, որ կողմ քվեարկեցիք ԸՕ-ին։ «Ոչ մի դեպքում․ ցավում եմ, որ անմեղ մարդու՝ իմ վրա, մի հայտարարությամբ գործ են հարուցել։ Իմացեք՝ շուտով կպարզվի, որ անհիմն էր»։
Մանրամասները՝ թերթի համարում: