Արթուր Հարությունյանը`(Պալաչ) Տուլայի վթարի վարորդի համար պաշտպան չի վարձել
Նոյեմբերի 3-ին Տուլայում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի եղբայրը՝ Հարություն Հարությունյանը Fnews.am-ի հետ զրույցում ասաց, որ եղբոր հետ դեռ կապ չեն հաստատել և նրա մասին որևէ տեղեկություն չունեն: «Մենք դեռ չենք կարողանում հասկանալ ինչ է այնտեղ կատարվել, ինչպես այդ փորձանքի մեջ հայտնվեց եղբայրս, մի քնաի օրից հավանաբր կմեկնենք նրա մոտ, գոնե նրա կողքին կլինենք այս դժվար պահերին»,-ասաց եղբայրը: Նա տեղեկացրեց, որ եղբոր շահերը պաշտպանում է հանրային պաշտպանը, բայց նրա հետ որևէ կապ դեռևս չեն կարողանում հաստատել: «Քինգ Դե Լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի (Պալաչ) խոստումը ավտովթարին հաջորդած օրերին հայտարարել է, որ Գառնիկ Հարությունյանի համար փաստաբան է վարձելու: «Չգիտենք ով է Գառնիկի հանրային պաշտպանը, միայն տեղեկացված ենք, որ ունի: Իսկ ընկերության սեփականատիրոջից էլ լուր չունենք, ասել էր, որ պաշտպան կվարձի, բայց մինչ օրս որևէ տեղեկություն չունենք, կապ չենք կարողանում հետը հաստատել»: հարությունն ասաց, որ եղբորը շատ լավ է ճանաչում և համոզված է, որ այսօր տանջվում է և պատրաստ է իր հասանելի պատիժը կրել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ժամը 03.08-ին Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող ավտոբուսը դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվելշ: Զոհվել էին 9, տուժել՝ 42 քաղաքացի: Վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում է Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանի «Քինգ դե լյուքս» ընկերությանը: