Արթուր Հովհաննիսյանը դուրս մնաց Ռիո-2016-ից
Հայաստանի բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը դուրս մնաց Ռիո-2016 օլիմպիական խաղերից:
Այսօր կայացած առաջին մրցամարտում մեր 49 կգ քաշային մարզիկը միավորներով պարտվեց իսպանացի Սամուել Կարմոնա Էրեդիային՝ 0:3 (27:30, 27:30, 27:30): Վերջինս մտավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի իռլանդացի Պատրիկ Բառնսի հետ: