Արթուր Վանեցյանը՝ սևազգեստ խմբերի մասին
«Չեմ կարծում, որ վարչապետը սկանդալային հայտարարություն արեց, ու եթե ուշադիր լսեիք՝ նա հակաիշխանական անձանց նկատմամբ ներազդեցություն ունենալու որևէ ցուցում չի տվել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով սևազգեստ խմբերի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: «Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն կատարում են համապատասխան աշխատանքներ»,- հավելեց նա:
Վանեցյանն ընդգծեց, որ սևազգեստների շրջանակն իրենց համար պարզ է. «Կլինեն հստակ դեպքեր, կլինեն հստակ գործողություններ»:
