Արթուր Վանեցյանը հարցաքննվել է
MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը հաստատեց տեղեկությունը, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ հարցաքննվել է։
ՔԿ խոսնակն ասաց, որ Վանեցյանը հարցաքննվել է քրեական երկու գործի շրջանակներում: Առաջինը՝ գաղտնալսման, երկրորդը՝ ՀՖՖ-ում չարաշահումների գործով: Երկուսի դեպքում էլ ունի վկայի կարգավիճակ: