Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարացվեց
«Դատական իշխանություն» թելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարացվել է երեք ամսով։
Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 20-ին՝ 14։30-ին։