«Արյունը գլխիս է խփում, որ տեսնում եմ երկու ընտանիք ոնց դժբախտացավ»...
ք"Անմեղ էրեխու սպանությամբ ավարտված երկու ազգակցականների վեճը հրահրողը, տղուն էդ քայլին դրդողը դանակահարողի հայրն է: Պատճառը էդ դանակահարողի հայրն է եղել, տղային այդ քայլին դրդողը հայրն է եղել, ափսոս դրա իրավունքը չունեմ, որ փակագծերը բացեմ, բայց արյունը գլխիս է խփում, որ տեսնում եմ ոնց երկու ընտանիք դժբախտացավ",- Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով օգոստոսի 28-ին Կուրթան գյուղում տեղի ունեցած ողբերգությանը, երբ երկու եղաբայրների կռիվը հանդարտեցնող երեխան մահացու դանակահարվեց, ասաց տղայի հարազատներից մեկը:
Սպանվածի հարազատը չբացառեց նաեւ վրեժխնդրության մասին խոսակցությունները, հաշվի առնելով."էրեխու թաղման արարողությանը դանակահարողի հարազատներից ոչ մեկին չեն թողել մասնակցի, նույնիսկ գերեզման գա, դա հաստատ է: Կալանավորված տղայի ընտանիքն էլ դեպքից անմիջապես հետո հեռացել է գյուղից, երկու տների մոտ էլ ոստիկանները ուժեղացված հսկողություն են իրականացնում մինչ օրս":
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին, դանակահարված վիճակում Ստեփանավանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Կուրթան գյուղի բնակիչ Վարդան Գեւորգյանը, ով, ցավոք, հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Տաթեւիկ Աբրահամյան