Ասել են՝ չորեքշաբթի տալու է մեր փողերը. քաղցրաշենցի խաղողագործ
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործների դեռ անցած տարվա մթերած խաղողի գումարը հունիսի 2-ին կփոխանցվի գյուղացիներին: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց խաղողագործներից Սաշիկը: Նա նշեց, որ խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ի տնօրեն Ավետ Գալստյանին վերջնաժամկետ է տրվել՝ մինչեւ հունիսի 2-ը գյուղացիներին փոխանցել խաղողի պարտքը:
«Վարչապետի ու գյուղատնտեսության նախարարության օգնությամբ վարկ է ձեւակերպվել, պետք է այս մի քանի օրվա ընթացքում ստանա եւ մինչեւ չորեքշաբթի մեր պարտքը վճարի: Մենք արդեն չենք էլ հավատում, որ կտան մեր փողերը, բայց սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի»,-ասաց նա:
մանրամասն՝այստեղ:
