Ասել էր հոգնած է, խրամատ են փորում.Արցախում զոհված Արայիկը վերջին անգամ մոր հետ էր խոսել
news.am-ը գրում է. Արցախում սեպտեմբերի 2-ին մարտական խնդրի կատարման ժամանակ ծագած այլ հանգամանքներում զոհված 19-ամյա Արայիկ Օրդուբեկյանը վերջին անգամ խոսել էր մոր հետ։ Մեզ հետ զրույցում նրանց ազգականներից տիկին Աննան պատմեց, որ Արայիկը հաճախ էր անհանգստանում հղի մոր առողջությամբ եւ բանակից միշտ զանգում էր նրան՝ իմանալու ինչպես է։
«Նա շատ հոգատար ու ծնողներին սիրող զավակ էր, ընտանիքի ավագ երեխան լինելով՝բոլորի մասին հոգ էր տանում։ Գիտեր որ քույրը շուտով ծնվելու է, հաճախ էր մորը զանգում, հետաքրքրվում՝ ինչպես է, անգամ նրա համար անուն էր մտածել»,-ասաց տիկին Աննան։
Նրա խոսքով, Արայիկը մորն ասել էր, որ իր մոտ ամեն ինչ լավ է, միայն մի քիչ հոգնած է, որովհետեւ խրամատ են փորում։
«Ինքն ինչ որ անում էր՝ նվիրվում էր մինչեւ վերջ։ Բանակում էլ էր մեծ սիրով ծառայում, նպատակներ ուներ զինվորական դառնալու՝ հետախույզ։ Իր ծնողներն են իրեն այդպես դաստիարակել, հայրն էլ շատ հայրենասեր անձնավորություն է, ապրիլյան պատերազմի ժամանակ գնաց որդու հետ կանգնեց սահմանին, պաշտպանեցին հողը երկուսով»։
Նյութը`սկզբնաղբյուր կայքում
