Աշնանային ծառատունկը կմեկնարկի նոյեմբերի 1-ից
Այս տարի աշնանային ծառատունկը կմեկնարկի նոյեմբերի 1-ից եւ կշարունակվի մինչեւ նոյեմբերի 25-ը: Այս մասին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ասել է Բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը: Ծառատունկին մայրաքաղաքում կտնկվի շուրջ 20 հազար ծառ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի համապատասխան կառույցներին եւ վարչական շրջաններին հանձնարարել է ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը ծառատունկին:
