Աշոտ Մանուչարյան. խոցված ուղղաթիռի դեպքը պատահականություն է եղել
«Աշխարհը զարգանում է , մարտահրավերները անթիվ են, իսկ Հայաստանը թմբիրի մեջ է»,- վերլուծելով Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական իրավիճակը, հայտնել է Աշոտ Մանուչարյանը ։
Վերջինս խոսել է Հայաստանին սպառնացող վտանգների մասին։ Ըստ նրա՝ ունենալու ենք պայթյուն Վրաստնում, որը Հայաստանին բերելու է նոր խնդիրներ. «Վրաստանը նորից երկաթոււղի, կոմունիկացիաներ կփակի Հայաստանի համար»։
Ըստ բանախոսի՝ Հայստանը գտնվում է արտաքին կառավարման տակ։ Մենք չունենք քաղաքական կուսակցություններ, մամուլ, դրա փոխարեն ունենք բանկային համակարգ՝ իր բարձր տոկոսադրույքներով,- ասում է Աշոտ Մանուչարյանը
Վերջինս նաև համոզված է, որ ելքը գտնվել է. ժողովուրդը պետք է կազմակերպված լինի, ուժեղացնի իր իշխանությունը, որպեսզի զերծ մնա այս օրերին Հայաստանում տիրող թե արտաքին և թե ներքին քաղաքական գերիշխանությունից։
Իսկ հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների մասին նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում խոցված ուղղաթիռի դեպքը պատահականություն է եղել. «Համարում եմ պատահականություն, այսինքն, ես չեմ համարում, որ Իլհամ Ալիևը հանձնարարական էր, տվել, որ մի ուղղաթիռ էնտեղ թռներ հայերից պտտվեր ՝ խոցվեր։ Մերոնք էլ երևի ինչ-որ բան ճշգրիտ չեն որոշել»։
