Աշոտյանն ինքնուրույն չի՞ որոշել...
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Երեկ երեկոյան Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել ՀՀ կրթության և գիտության նախարարի պորտֆելը հանձնել ՀՅԴ-ին: Ըստ այդմ` այսօրվանից արդեն, ամենայն հավանականությամբ, կդադարեցվեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի լիազորությունները:
Թե ինչ ճակատագիր է սպասվում արդեն նախկին նախարարին` կերևա առաջիկայում: Մյուս կողմից էլ իրողություն է, որ կրթության ոլորտն արդեն հանձնվելու է դաշնակների տիրապետությանը»:
Թերթի տեղեկություններով նոր ԿԳ նախարարը լինելու է ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանը, որը 4-րդ անգամ է նշանակվում ԿԳ նախարարի պաշտոնում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: