Աշոտյանին փոխարինում են դաշնակով, սակայն նրան առանց պաշտոն չեն թողնի. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ԵՏՄ գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակվելուց հետո քաղաքական կուլիսներում քննարկում են, թե ով կարող է փոխարինել Սարգսյանին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում։
Թեկնածուների թվում այս պահին ամենահավանականը դիտվում է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հաշվի առնելով, որ իշխանության ամենաբարձր օղակների հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերված, որ սահմանադրական հանրաքվեն անցկացնելուց հետո կրթության և գիտության նախարարի պորտֆելը տրվելու է Հայ հեղափոխական դաշնակցությանը։ Իսկ Աշոտյանը Սերժ Սարգսյանի սիրելի նախարարն է, և նրան, բնականաբար, համակարգից դուրս չեն թողնի»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
