«Աշտարակ կաթի»-ի գործով քրեական գործ է հարուցվել. news.am
«Հայ տնտեսվարողների եւ սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը պահանջում է քրեական գործ հարուցել «Աշտարակ Կաթ» ընկերության գործունեությունից տուժած տնտեսվարողներից խաբեությամբ գումար շորթելու համար: Արթուր Աթոյանի խոսքով, այս պահանջով նամակ է հանձնել ՀՀ նախագահին, վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին եւ ՊԵԿ նախագահին:
Նշենք, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածով՝ հարկերից խուսափելը եւ 193-րդ հոդվածով՝ Կանխամտածված սնանկությունը, մինչդեռ Աթոյանը պնդում է, որ պետք է քրգործ հարուցվի նաեւ տնտեսվարողներից գումար շորթելու հատկանիշներով:
Արթուր Աթոյանի խոսքով, «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն փորձում է գումար շորթել 240 մանրածախ տնտեսվարողներից։ Նա նշել է, «Աշտարակ կաթ»-ում գործել է հանցավոր խումբ. մանրածախ տնտեսվարողները մինչեւ 2016 թվականը ապրանքներ են ստացել առաքիչներից, վճարել դրա դիմաց։ Առաքիչները հաջորդ այցերին տնտեսվարողներին տվել են գումարների անդորրագրերը, նոր ապրանք տվել, գանձել կանխիկ գումարը:
Հիշեցնենք, որ օրերս ընկերությունից տուժած տնտեսվարողները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության դիմաց:
Կառավարությունից «Աշտարակ Կաթ»-ից տուժած տնտեսվարողներին դեռ չեն պատասխանել
«Աշտարակ կաթը» գումարներ է շորթում տնտեսվարողներից. Արթուր Աթոյան