Աշտարակի ավագանուն այսօր դժվարին նիստ է սպասվում
«Հրապարակ»-ը գրում է. «Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ավագանուն այսօր դժվարին նիստ է սպասվում: Նիստի օրակարգում կրկին հեկտարների հասնող հողերի նշանակության փոփոխման և օտարման հարցն է դրված: Լավատեղյակ շրջանակներից տեղեկացանք, որ ավագանիում «մատյան գունդը» նորից պատրաստվում է չընկրկել և թույլ չտալ, որ քաղաքին պատկանող հեկտարներով տարածքը տրվի ինչ-որ մասնավոր անձանց. մեզ հասած տեղեկություններով, Աշտարակի ավագանին լուրջ է տրամադրված:
Հիշեցնենք, որ մայիսին նույն «գնդի» քվեարկության շնորհիվ տապալվեց քաղաքին պատկանող հողատարածքը գազալցակայանի համար տրամադրելու մարզպետ-քաղաքապետի ծրագիրը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
