Աշտարակի քաղաքապետն այլանդակել է պուրակը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Աշտարակի քաղաքապետարանը որոշել է լայնացնել քաղաքի կենտրոնական` Վարդգես Պետրոսյան փողոցը: Դրա համար քաղաքապետի և ավագանու որոշմամբ հանում են փողոցի 100 տարվա հին եզրաքարերը և նորն են տեղադրում: Աշխատանքներն իրականացնում է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը պատկանող «Ես և նա» շինկազմակերպությունը: Աշտարակցիները ցավ են ապրում, քանի որ Վարդգես Պետրոսյան փողոցը մի քանի սանտիմետրով լայնացնելու համար քաղաքապետարանն այլանդակել է պուրակը` կտրելով հին ծառերը: Դրանք աճում էին մարզպետարանի և Ներսես Աշտարակեցու արձանի դիմաց»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
