Աշտարակի տներից մեկում հայտնաբերել են բնակչին՝ սանդուղքից կախված
ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է՝ օգոստոսի 1-ին, ժամը 12.14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի բնակիչը ինքնասպան է եղել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները տան բակում հայտնաբերել են 1957 թ. ծնված Կ. Ղ.-ին՝ սանդուղքից կախված, իջեցրել են վերջինիս դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
