Աշտարակում հիմնադրվեց «Հանուն Նոր միության» շարժման Աշտարակի շրջանային խորհուրդը
Այսօր Աշտարակ քաղաքում հիմնադրվեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ, հանուն Նոր միության» շարժման Աշտարակի շրջանային խորհուրդը, որը որոշեց իր աշխատանքային ծրագիրը և դրա իրականացման ժամկետները։ Առաջիկա աշխատանքների մեջ մտնում է Աշտարակի շրջանի բոլոր գյուղերում Շարժման բջիջների կազմավորումը:
Խորհրդի կազմի մեջ են մտել ՍԻՄ-ի, ՀԺԱՄԻ, Հայաստանի Առաջադիմական Միացյալ Կոմունիստական Կուսակցության անդամները, անկուսակցականները: Նշվեց, որ Շարժումը վերկուսակցական է: Նպատակն է` Հայաստանի անդամակցությունը Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը, ինչպես նաեւ ուժեղ, արդար ու բարեկեցիք Հայաստան պետություն ստեղծելը: Խորհրդի հիմնադրմանը մասնակցեցին շարժման գործադիր կոմիտեի անդամբեր Հ. Բաբուխանյանը և Վ. Մկրտչյանը։