«Աշխարհ» կոչվածը լալկաններին, որպես կանոն, չի օգնում, հատկապես, երբ դու միայն լացում ես․ Ոսկանյան
Հիմնականում խեղճին և կամազուրկին բնորոշող ընդհանուր մի մոլորություն կա մեզանում, որը սնուցվում է թե՛ Հայաստանի ներսից և թե՛ դրսից. «լավ չենք (դրսից՝ չեք) դիմում աշխարհին, որպեսզի մեզ (դրսից՝ ձեզ) օգնեն»: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Եթե ավելի պարզ լեզվով խոսենք, ապա դա նշանակում է՝ «ավելի բարձր լացե(ն)ք, որ օգնեն»։ Պետություն ստեղծած ազգի համար նման մանկամտությունն, ըստ իս, ուղղակի կործանարար է։
Պայմանականորեն «աշխարհ» կոչվածը լալկաններին, որպես կանոն, չի օգնում, հատկապես, երբ դու միայն լացում ես, դիցուք, հենց այն գազատարի քթի տակ, որի հետ նույն այդ պայմանակական աշխարհը և թշնամին մեծ հույսեր է կապում»։