Աշխարհի առաջնությունում հայերը մեդալներ են նվաճել
Սանկտ Պետերբուգում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնության առաջին օրը մրցագորգ դուրս եկած հայ սամբիստներից երեքն արժանացան բրոնզե մեդալի, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Երրորդ տեղ գրավեցին Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ, Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կգ եւ Մավրիկ Նասիբյանը՝ 74 կգ:
Մյուս հայ սամբիստները մրցագորգ դուրս կգան նոյեմբերի 23-ին եւ 24-ին: