Աշխատակազմերին ուղղորդում են դեպի ՀՀԿ
«Պետական հիմնարկներում ամենակարևոր գործը դարձել է ընտրությունների հարցը՝ ինչպես, ով, որտեղ է մասնակցելու։ Պաշտոնյաները երկարատև արձակուրդ են վերցնում, որ մասնակցեն նախընտրական գործընթացներին և խնդիր չունենան օրենսդրության հետ։ Օրինակ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, շաբաթ օրվանից արդեն արձակուրդում է։ Նա փետրվարի 1-ից մինչև ապրիլի 3-ը կլինի արձակուրդում՝ օգտագործելով իրեն հասանելիք ամենամյա և լրացուցիչ արձակուրդները։ Ամենուր աշխատակազմերին ուղղորդում են դեպի ՀՀԿ, անգամ՝ ոստիկանության համակարգում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։
