Աշխատանք փնտրողները հրավիրվում են Կարապի լճի մոտ
Ապրիլի 30-ին ժամը 11:00-ին Կարապի լճի մոտ տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ:
«Հարգելի աշխատանք փնտրողներ,
սիրով հրավիրում ենք մասնակցելու աշխատանքի տոնավաճառին, որտեղ Դուք կարող եք.
- միաժամանակ հանդիպել առնվազն 50 գործատուի,
- անմիջապես կապեր հաստատել տարբեր գործատուների հետ,
- գտնել Ձեր որակավորմանը համապատասխան աշխատանք,
- ընդգրկվել տարբեր գործատուների կադրերի ռեզերվում,
- ստանալ տեղեկատվություն աշխատաշուկայի վերաբերյալ,
- ստանալ տեղեկություն զբաղվածության աջակցության պետական ծրագրերի վերաբերյալ»,- ասվում է տոնավաճառի կազմակերպիչների կողմից ֆեյսբուք սոցիալական կայքում տարածված հաղորդագրությունում:
1300 ֆեյսբուքյան օգտատեր տեղեկացրել է, որ կմասնակցի միջոցառմանը, եւս 1300-ը՝ հնարավոր է համարել իր մասնակցությունը:
ԶԼՄ_ներ
