1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Աշխատավարձերը եւ թոշակները անպայման բարձրացնելու են, գուցե՝ 3301 թվականին

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարան եկած վարչապետ Կարեն Կարապետյանը չափազանց տխուր, կարելի է ասել՝ ընկճված տեսք ուներ: Դա միանգամայն բացատրելի է, որովհետեւ նա այլեւս վարչապետ է դե յուրե, իսկ դե ֆակտո նրան այլեւս որէ մեկը չի ընկալում որպես վարչապետ: Եվ միակ հարցը, որ հետաքրքրում է պատգամավորներին այն է, թե արդյոք Կարեն Կարապետյանը պատրաստ է մնալ հաջորդ կառավարության կազմում, զբաղեցնել թերեւս իր համար նախանշված առաջին փոխվարչապետի պաշտոնը: Կարեն Կարապետյանն այդ հարցին չպատասխանեց, ասելով. «Բայց դրա քննարկումը եղե՞լ է, որ ես ասեմ՝ պատրաստ եմ, թե չէ»:

Կարելի է ենթադրել, որ Կարեն Կարապետյանին դեռեւս առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ չի արվել, նրա հետ այդ հարցը չի էլ քննարկվել, եւ, հետեւաբար, նա չի կարող ասել՝ կհամաձայնվի այդ առաջարկը ընդունել, թե ոչ: Բայց վատ չէր լինեի, եթե նա միանգամից հայտարարեր, որ պատրաստ է կատարել հարազատ կուսակցության կամքը, լինել այնտեղ, որտեղ կնախանշի կուսակցությունը: Այդպես են պատասխանում բոլոր այն իշխանավորները, ովքեր սպասում են հերթական նշանակման: Որովհետեւ երբ դու քեզ խոնարհ ու հնազանդ ես պահում, դա գնահատվում է: Բայց Կարեն Կարապետյանը դեռեւս համառում է, ու հնարավոր է, որ եթե շատ համառի, այդ պաշտոնից էլ զրկվի:

Առաջին փոխվարչապետի թեկնածուի պակաս մեր երկրում հաստատ չկա: Համենայնդեպս, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը առաջին փոխվարչապետի հիանալի թեկնածու է: Նա արդեն իսկ դե ֆակտո առաջին փոխվարչապետ է, Կարեն Կարապետյանի փաստացի պաշտոնանկության պայմաններում: Երեկ ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա պատասխանում էր Կարեն Կարապետյանին ուղղված այնպիսի հարցի, որը կարող էր պատասխանել միայն Կարապետյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը Կարապետյանին հիշեցնում է՝ մեկ տարի առաջ «Ռէվոլյուցիա» հաղորդման ժամանակ հնչեցրած հետեւյալ խոստումը. «Մենք մեր առջեւ դնում ենք հստակ ծրագիր, որ առնվազն 18 թվականին բազիսային աշխատավարձը եւ կենսաթոշակները բարձրացնենք»: Միրզոյանը դիմելով Կարապետյանին, ասում է, որ բոլորը գիտեն, որ 2018թ. բարձրացում չի եղել, կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով, նույնիսկ 2019թ.ներառյալ, ոչ մի բարձրացում չի նախատեսվում: Նա ուզում է, որ Կարապետյանը ասի, թե ինչու չիրականացրեց իր տված խոստումը, եւ արդյոք խոստումը չկատարած մարդը կարող է հավակնել նոր պաշտոնի:

Կարապետյանի փոխարեն հարցին պատասխանում է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, եւ առաջին նախադասությունը որ ասում է, հետեւյալն է. «Ճիշտ եք ասում, մենք միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մեջ նման գումարներ չենք նախատեսել»: Այսպիսով Արամյանը հայտարարում է, որ Կարապետյանն իր տված խոստումը չի կատարել: «Ամենավտանգավոր բանն է, որ դու կանխակալ բարձրացնես կամ ընթացիկ պարտավորություններ ստանձնես, դրանից հետո տեսնես, որ չես կարող իրականացնել: Եթե մենք ամբողջ հանրային հատվածում 5 հազար դրամ աշխատավարձի բարձրացում անենք, իսկ այսօր հանրային հատվածում 263 հազար հոգի է զբաղված, 30 մլրդ դրամի լրացուցիչ պահանջ կառաջանա»,- ասում է ֆինանսների նախարարը: Արամյանի այս բացատրությունից կարելի է հասկանալ, որ Կարեն Կարապետյանը մեկ տարի առաջ, խոսելով աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացման մասին, չի հաշվել դրա հնարավոր ֆինանսական հետեւանքները, եւ մի բառով ասած՝ զբաղվել է պոպուլիզմով:

Բայց ասվածից չպետք է եզրակացնել, որ աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացում ընդհանրապես չպետք է սպասել: Ընդհակառակը, Արամյանը խոստանում է, որ դա իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում է եղել եւ լինելու է: Արամյանը Կարապետյանի նման միամիտ չէ, որ ասի, թե երբ են բարձրացնելու աշխատավարձերը եւ թոշակները՝ մեկ տարի հետո՞, թե՞ եւ նույնիսկ 2040 թվականին: Բա որ մեկը 2040թ. նրան հիշեցնի իր 22 տարի առաջ տված խոստումը, ինչպես հիմա Կարապետյանին են հիշեցնում: Ու հարցնեն, թե ինչու խոստումը չի կատարել: Եվ քանի որ մեր երկրում իշխանությունը հավերժ է, նման հեռանկարը բացառված չէ: Դրա համար Արամյանը խոսում է ապագայի մասին, ասենք՝ 3301թ.-ի, երբ Հայաստանում քրիստոնեության ընդունման 3-րդ հազարամյակի տոնակատարությունների շրջանակներում իշխանությունը բարեգութ կգտնվի եւ 5 հազար դրամով կբարձրացնի աշխատավարձերն ու թոշակները»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan