Աշխատավորների՞, թե՞ չաշխատավորների օր
Աշխատավորների, թե չաշխատավորների օր... նախ պետք է ճշտել... Հետո էլ մայիս մեկը վաղուց կորցրել է իր նշանակությունը: Մանկությանս տարիների մայիսի մեկն էր տոն, հիմա ոչ տոնն է տոն, ոչ էլ տոնի խորհուրդն ենք գիտակցում... մտովի գնացի, փոքր, երանելի տարիներ... Փոքր էի, այն ժամանակ սիրում էի պապիս հետ ընկերություն անել: Պապիս ձեռքից բռնած, ամեն տարի մայիս մեկին դուրս էինք գալիս պառադի, հետո պապաս մի լավ բան էր մտածել, հատկապես մայիսի մեկին, թոռներին մի նոր բան էր գնում` կոշիկ, վերնաշապիկ, աղջիկներին տիկնիկներ, և դա նոր-նոր եմ հասկանում, թե ինչու էր պապս մեզ նվերներ գնում, այդ օրը նա ցույց էր տալիս, թե ինչ բան է աշխատավորը, որ աշխատավորը նաև կարող է իրեն թույլ տալ նվերներ գնելու... իսկ այսօր.
Այսօր շատ ավելի լավ կլիներ, ոչ թե ներկա աշխատավորներին հիշել, այլ ներկա գործազուրկներին, որովհետև մեր օրերում խելացի, պարկեշտ, շնորհալի մարդիկ հիմնականում գործազուրկ են... Էհ... Ում մտքով կանցներ, որ մի օր մայիսի մեկը, այսքան սիրելի ու սպասված տոնը վաղեմության ժամկետը կկորցներ և առհասարակ, մենք կկորցնեինք տոնի և ըստ արժանավույն տոնելու, ուրախանալու առիթները...