Աշխատում եմ լավատես լինել, բայց երբ տեսնում եմ պառլամենտի տունտունիկը...
Երկրիս համար մեծ նվիրում ունեցող մարդու իրավունքով շատ հարցեր ունեմ այսօրվա իշխանության ներկայացուցիչներին, չասեք, իսկ նախքինը լա՞վն էր։ Լավը չէր, ահավոր էր, հանցագործների ոհմակ էր, որոնց, եթե ասում ենք ունեցել ենք հեղափոխություն, ուրեմն ողջ ոհմակով էլ պետք է պատասխանատվության ենթարկվեին։
Բայց հիմա ինձ ավելին է մտահոգում։ Արագ ձևով աշխատանքից բազում մարդիկ ազատվեցին և աշխատատեղերը բաշխվեցին կրկին խնամիական մակարդակով։ Պաշտոններ զբաղեցրին մարդիկ, ովքեր ոչմի կապ չունեն զբաղեցրած պաշտոնի և ոլորտի հետ, իրենք էլ իրենց հետևից բերեցին ծանոթ֊բարեկամների։ Իմաստ ուներ մրից դուրս գալ մրջուրն ընկնել։ Մարդիկ են, ովքեր աշխատանքային անցած ճանապարհ չունեն՝ մեծ մասը, մարդիկ են՝ մեծ մասը, ովքեր նույիսկ երեխա չունեն, որ իմանան սրտացավորեն վերաբերմունքն ինչ է։ Մշակույթը հինահատակ քանդվեց, մշակույթի բոլոր ոլորտներում մարդիկ են, ովքեր կապ չունեն մշակույթի հետ, ուղղակի մեկի ծանոթ բարեկամն են։ Լավ, այսքան հնագույն երկիր լինելով, միթե՞ ՄՇԱԿ չունենք։
Այն տպավորությունն է, կարծես ոչինչ էլ չի փոխվել, ավելին, փոսն ենք ընկնում, կորցնելով հայի տեսակը։ Աշխատում եմ լավատես լինել, բայց երբ տեսնում եմ պառլամենտի տունտունիկը, ԿԳՆ նախարարի ոչ համապատասխան վարքագիծը, և ընդհանրապես բոլորի ելույթնեը, հասկանում եմ, որ ունենք ինքնահաստատման փուլ անցնող պաշտոնակատարներ և ամենավատը, կան նաև ,,աբիժնիկներ,,։ Կարծում եմ մեր հանրապետության նախագահն ու վարչապետի պաշտոնակատարը լուրջ մտահոգվելու կարիք ունեն, որովհետև ժողովուրդն է շատ մտահոգ։ Խնդրում եմ, չփորձվեք ևս հիասթափեցնել, մի քիչ մոռացեք անձնական շահն ու հարաբեիությունները, մտածեք, որ պետք է անեք այն ինչը շահավետ է Ազգիս ու Երկրիս համար։