Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման չորս դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին ասվում է ապրիլի 12-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագրում:
Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման չորս դեպք է գրանցվել: Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ռուս խաղաղապահների կողմից Գորիս-Ստեփանակերտ երթուղով ապահովվել է մարդասիրական բեռներով երկու ավտոշարասյան ուղեկցումը։