Ասկերանում ծեծել են 37-ամյա քաղաքացուն. նա մարմնական վնասվածք է ստացել
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ս.թ.հուլիսի 19-ին ժամը 15:00-ի սահմաններում Ասկերանի շրջանի Ակնա կոչվող թաղամասում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1981թ.ծնված Մ. Ա-ին ծեծի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1981թ.ծնված Ա.Ղ.-ն:
Արցախի ոստիկանությունից ն հայտնում են, որ նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ծեծի արդյունքում Մ.Ա.-ն ստացած մարմնական վնասվածքով դիմել է բուժհաստատություն։
Նախապատրաստվում են նյութեր ըստ ենթակայության ուղարկելու համար: