Ասմունքող Լիանա Զուրաբյանը՝ այս անգամ Սյունիքի մարզում էր. կազմակերպվել էր գրական երաժշտական երեկո
Քանի որ 2018 թվականը, հայ գրականության զարթոնքի տարին է, արդ ասմունքող Լիանա Զուրաբյանը, իր նախագծի՝ «Գիրը Հայոց» խորագրի շրջանակներում շարունակում է իրականացնել Մարզային գրական երեկոները:
Ի դեպ, գրական-երաժշտական գեղեցիկ երեկոները տեղի են ունենում տեղի՝ տաղանդավոր արտիստների հետ միասին, ովքեր մեծ պատրաստակամությամբ ու ջերմությամբ են դիմավորում Լիանա Զուրաբյանին, իրենց խոսքում նշելով, որ Լիանան՝ իր խոսքով, իր ասմունքի միջոցով, կարողանում է մտնել հանդիսատեսի սրտի ու հոգու մեջ՝ այդկերպ արթուն պահելով հայ պոեզիան:
Ընդամենը երեկ, մայիսի 22-ին, Լիանա Զուրաբյանին սպասում էին Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնում, ուր գրական երաժշտական երեկոն անցավ բավականին ջերմ մթնոլորտում, ու ամենակարեւորը՝ լեփ-լեցուն դահլիճում:
Նշենք նաեւ, որ մայիսի 21-ին էլ, ասմունքող Լ. Զուրաբյանը գրական-երաժշտական երեկո էր կազմակերպել Համո Սահյանի անվան մշակութային կենտրոնում՝դարձյալ տեղի տաղանդավոր արտիստների հետ միասին:
Իսկ Գրական երեկոյին իր ներկայությամբ պատվել էր նաեւ Սիսիանի Գրողների Միության նախագահ Լեւոն Սահակյանը, ով երեկոյի ժամանակ, ասմունքող Լիանա Զուրաբյանին նվիրեց իր հեղինակած Ժողովածուն , հույս հայտնելով, որ Լիանան, հետագայում կանդրադառնա նաեւ արդի գրողներին:
Ի դեպ, «Գիրը Հայոց» խորագրի ներքո իրականացվող մարզային միջոցառումները, նպատակ ունեն բացահայտելու նաեւ տեղի տաղանդավոր երեխաներին, ինչպես նաեւ խրախուսելու նրանց՝դեմքով շուռ գալ դեպի գրականությունը:
Տեղեկացնենք, որ մինչ այս էլ, ասմունքող Լիանա Զուրաբյանը հասցրել է գրական երաժշտական գեղեցիկ երկոներ կազմակերպել Նոյեմբերյանում, Վանաձորում եւ մի շարք այլ համայնքներում, որի համար էլ ասմունքողը նախ եւ առաջ իր շնորհակալությունն է հայտնում համայնքապետարաններին՝ իրեն աջակցելու եւ գրական երեկոները՝ կյանքի կոչելու համար:
Նկատենք նաեւ, որ մարզային միջոցառումների ժամանակ, ներկաներից շատերն են անկեծորեն նշում, որ մեծ սիրով եւ ոգեւորությամբ են սպասում Լիանա Զուրաբյանին՝քանի որ նրա ասմունքը՝ ոգեշնչող է, եւ գեղեցիկ: