Ասօր մարդ էր վատացել... չեղած սկզբունքներից էր խոսում
Ասօր մարդ էր վատացել... չեղած սկզբունքներից էր խոսում, որ իրեն պաշտոնը պետք չէ, ինքը հանուն սկզբունքի է ամեն ինչ անում... հանուն պետության շահի... (խոսքն այն պետության մասին է, որի արդարադատությունը տևական ժամանակ սեռական շահագործման է ենթարկվել հենց իր կողմից)... Ինչևիցե...
Հ.Գ. Ենթադրենք պրոֆեսիոնալ ծաղրածու, բայց ոչ երբեք ՛՛պրոֆեսիոնալ՛՛ իրավագետ գևորգ կոստանյանը վերստին ստանձնում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը (երեկվա գրառումները վկայում են, որ հասարակությունը անհանդուրժող է այս ՛՛պրոֆեսիոնալ՛՛ երիտասարդի նկատմամբ և նրանից պարզապես զզվում են և բարձրաձայնում, որ հեղափոխությունն ուղղված է եղել հենց նրա նմաններին իշխանությունից հեռացնելուն) և բոլորիս հայտնի ՛՛պրոֆեսիոնալը՛՛ դիցուկ պետք է մեղադրանք առաջադրի Սերժ Սարգսյանին: Ու ի՞նչ եք կարծում՝ նա համարձակություն կամ տղամարդկություն կունենա մեղադրանք առաջադրել իր նախկին ղեկավարին՝ ում պարտական է բառիս բուն իմաստով ամեն ինչում...
Իհարկե, ես ունեմ այս հարցի պատասխանը, որը կարող է լինել խիստ սուբյեկտիվ, սակայն ձեր պատասխանները լսելուց հետո օբյեկտիվորեն կներկայացնեմ նաև իմ կարծիքը...
Խնդրում եմ արձագանքել...
ԱՐՄԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ
