ԱՍՔ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՏՈՒՆԵՐԻ, ՀԱՅՈՑ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ՊՈՐՏՖԵԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Վերջին ժամանակներս, ՀՀ մարզպետանց-մարզպետների սիրտը դող է ընկել, կարծում եմ բավական է նրանց ընդամենը մեկ հարց ուղղել իրենց պաշտոնանակության հետ կապված լուրերի մասին, եւ կամ առիթի դեպքում ընդամենը հետեւել նրանց վարքագծին, երբ բարձրաստիճան պաշտոնյաներից ինչ-որ մեկը տվյալ մարզային իշխանիկի <տարածքում> է գտնվում: Ինչեւէ, Կոտայքի մարզպետի նոր նշանակումից հետո, շրջանառվող տեղեկությունների համաձայն, մարզային իշխանիկները սկսել են կամաց-կամաց ճամպրուկները հավաքել: Ասում են, նրանցից շատերը վեր ու վար են անում իրենց մարզպետարաններում տարիներ շարունակ կուտակած գույքը, թանկարժեք նվերներն ու այլ պիտանի իրերը, որպեսզի գնալուց առաջ այն չզիջեն իրենց փոխարինողներին:Ասում են, մարզպետներից մեկն անգամ նույն խորհուրդը տվել է իր տեղակալներից մեկին, կատակելով, թե.<Չես իմանա, գործից հանելուց հետո մի սեփական կատու էլ քեզ կմնա, թե ոչ>:
Հ.Գ Ի դեպ, Արագածոտնի մարզպետի աթոռին ստանձնելու ուղղությամբ զբաղվել եւ շարունակում է զբաղվել ՀՀ-ի բավականին անլուրջ ու չկայացած սուտի չինովնիկներից մեկը, ով ժամանակին լուրջ կամպանիա էր սկսել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի դեմ:
Ինչու եւ ինչպես` կներկայացնենք հաջորդիվ:
Ն. Ադամյան