Աստանայում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի նախագահների հանդիպումը
Աստանայում սկսվել է Ղազախստանի և Ռուսաստանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին Telegram-ում հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ակորդայի պետական նստավայրում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի պաշտոնական դիմավորման արարողությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան Պուտինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Աստանայում։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության ղեկավարներն անձնական հանդիպման ընթացքում կքննարկեն երկկողմ համագործակցության հեռանկարները և տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր։ Նախատեսվում է նաև փաստաթղթերի ստորագրում։ Բանակցություններն ընթանալու են ինչպես նեղ, այնպես էլ ընդլայնված կազմով։