Աստված մեզ անընդհատ հրավիրում է վերադառնալու մեր մաքուր ինքնությանը, այնտեղ է ճշմարտությունը
Հատված՝ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քարոզից․
«Մենք մեր մեջ գիտենք՝ որն է ճշմարտությունը, արդարությունը, ձգտումը մեր մեջ կա՝ ներսում պարփակված, բայց քաջությունը չունենք, որ այն դարձնենք կյանքի սկզբունք՝ լայն ու հասարակական, ազգային իմաստով։
Աստված մեզ անընդհատ հրավիրում է վերադառնալու մեր մաքուր ինքնությանը, լսելու մեր ներսը, կա այնտեղ ճշմարտություն և արդարություն։