1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԱՍՈՒՄ ԷԻ ՉԷ՞, ՈՐ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԵՍ ՌԱԶՄԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԾՆՆԴԱՏՈՒՆԸ 30 ԵՐԵԽԱ Է ՎԱՃԱՌԵԼ

«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, թե մանկաբարձական եւ խնամքի որ հաստատություններն են ներգրավված եղել երեխաների ապօրինի որդեգրումների գործընթացում։

Նոյեմբերի 14-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Իտալիայի քաղաքացիները Հայաստանում, մեր երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ, որդեգրել են ավելի քան 30 երեխաների: ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, այդ թվում եւ ՀՀ մի շարք գերատեսչություններում ու մանկատներում, ապօրինի կազմակերպել են երեխաների որդեգրումները:

Համաձայն ԱԱԾ հաղորդագրության՝ մանկաբարձական հաստատության աշխատակիցները երեխաների որդեգրման համաձայնություններ են ստացել դիտավորությամբ եւ շահադիտական դրդումներով: Նրանք 2016-2018 թթ. ընթացքում տարբեր պատճառներով հղիության ընդհատման համար ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց, առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու, սուտ տեղեկություններով եւ հոգեբանորեն ճնշելու եղանակով, հակել են նրան, որ ծնողը հրաժարվել է երեխայից եւ տվել որդեգրման համաձայնություն: Ընդ որում, ծննդատանը որոշ դեպքերում չեն խորշել ծննդկաններից՝ մատուցած բժշկական ծառայությունների դիմաց որպես կաշառք գումար ստանալուց:

Մեր տեղեկություններով՝ այս ամենին մասնակից մանկաբարձական հաստատությունը Պերնատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտն է («Հանրապետական ծննդատուն»), իսկ բժշկական փաստաթղթերում ծննդատան նշած մտացածին ախտորոշումներն օգտագործած եւ ՀՀ քաղաքացիներին այդ երեխաների որդեգրումը խոչընդոտած հաստատությունները՝ «Երեւանի մանկան տուն» եւ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ները:

Հանրապետական ծննդատան տնօրինությունը երեկ ամեն գնով խուսափեց մեկնաբանություն տալ տեղի ունեցածի հետ իր առնչության վերաբերյալ։ Տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի ընդունարանում աշխատող գործավարուհին, լսելով, որ լրագրող ենք, շտապեց տեղեկացնել, որ Աբրահամյանը խիստ զբաղված է եւ տվյալ պահին տեղում չէ: Այնուհետեւ անմիջապես հայտնեց նրա դստերը՝ մանկաբարձ Գոհար Աբրահամյանին, որ լրագրող է եկել: Ապա Ռազմիկ Աբրահամյանի գործավարուհին մեզ ուղղորդեց Գոհար Աբրահամյանի աշխատասենյակ, որտեղ պարզվեց՝ դուռը փակ էր: Այնտեղից բուժքույրերն ուղղորդեցին դիմացի մասնաշենք: Մի քանի ժամ շենքերում պտույտ կատարելուց հետո ի վերջո մեզ մոտեցավ «Հանրապետական ծննդատան» հանրային կապերի պատասխանատու Վարդուհի Սիմոնյանը:

Նա չհերքեց, որ ԱԱԾ աշխատակիցները տեւական ժամանակ եղել են ծննդատանը, աշխատանքներ են կատարել, ապաեւ դրանք ամփոփել հայտնի հաղորդագրությամբ: Սակայն հանրային կապերի պատասխանատուն հավաստիացրեց, որ ստուգումներ են իրականացվել 30-ից ավելի բոլոր հանրապետական ծննդատներում, ուստի շտապեց ավելացնել, որ ոչինչ չի պատրաստվում ասել՝ մինչեւ նախաքննությունը չավարտվի: Սիմոնյանը կոչ արեց հետագայում էլ որեւէ սենսացիա չսպասել: Հանրային կապերի պատասխանատուն եւս մեկ անգամ կրկնեց, որ իրենք կատարվածի հետ որեւէ կապ չունեն եւ մեզ ուղղորդեց գնալ մանկատուն:

Ավելի ուշ «Հայկական ժամանակ»-ին հաջողվեց կապ հաստատել Ռազմիկ Աբրահամյանի հետ: Նա, մեր հարցը դեռ ամբողջությամբ չլսած, պատասխանեց. «Ոչ մի մանկաբարձական կենտրոն դրանով չի զբաղվում, դրանով զբաղվում են մանկատները»: Մեր հարցին, թե տեղեկություն ունենք, որ հենց իրենց կենտրոնն է խառնված երեխաների որդեգրման այս դեպքին եւ իր թողտվությամբ է իրականացվել, Աբրահամյանը հերքեց՝ հավելելով, որ իրենց կենտրոնը որեւէ առնչություն չունի: «Այդ բոլոր գործընթացները կատարվում են մանկատան եւ կառավարության որոշումներով»,- եզրափակեց նա:

«Հայկական ժամանակ»-ն այցելեց նաեւ «Երեւանի Մանկան տուն»: Շուրջ 22 տարի կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Լիանա Կարապետյանը պնդեց, որ իրենց մանկատունը որեւէ առնչություն չունի երեխաների ապօրինի որդեգրման հետ: Կարապետյանը նշեց՝ մանկան տունը երեխաների որդեգրմամբ չի զբաղվում, զբաղվում է երեխաների խնամքով: 1991 թվականից այստեղից երեխաներ են որդեգրվում նաեւ օտարերկրյա քաղաքացիների կողմից:

Նա կտրականապես ժխտեց ԱԱԾ հաղորդագրության այն հատվածը, որը կարող էր իրենց վերաբերվել, այն է՝ խախտելով ՀՀ քաղաքացիների կողմից երեխաներին որդեգրելու իրավունքի առաջնահերթությունը՝ անուղղակի խոչընդոտել նրանց որդեգրումը ՀՀ քաղաքացիների կողմից։ Լիանա Կարապետյանը հայտնեց, որ իրենք չեն կարող ասել, թե որ ընտանիքը որ երեխային վերցնի: Միայն ասում են, որ տվյալ երեխան այս ինչ խնդիրն ունի. «Հարցնում ենք՝ ուզում են տեսնել, թե ոչ, հիմնականում ասում են՝ այո, հետո կա՛մ որոշում են վերցնել, կա՛մ ոչ»:

2015 թվականից 2019 թվականի հունիս «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Աննա Գեւորգյանն անակնկալի եկավ մեր զանգից: Նշեց, որ ԱԱԾ հաղորդագրության մասին էլ տեղյակ չէ: Նախկին տնօրենը նշեց, որ իրենց մոտ պարբերաբար ստուգումներ են իրականացվում եւ հաստատությունը միշտ էլ ուշադրության կենտրոնում է: Աննա Գեւորգյանը հրաժարվեց մեր մնացած հարցերին պատասխանել: Հորդորեց կապ հաստատել տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Պայքար Վալեսյանի հետ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) «Հայկական ժամանակ»-ի հարցմամբ տրամադրեց, թե 2016-2018 թվականներին «Երեւանի մանկան տուն» եւ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ներից քանի երեխա է որդեգրվել ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների կողմից:

2016 թվականին «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ից օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրվել է 30 երեխա, ՀՀ քաղաքացիների կողմից՝ 4 երեխա: Նույն թվականին «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ից որդեգրվել է օտարերկրյա քաղաքացիների կողմից 5 երեխա, ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրում չի եղել:

2017 թվականին «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ն ունեցել է 21 որդեգրում օտարերկրյա քաղաքացիների կողմից եւ 12 որդեգրում տեղացիների կողմից: «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ից ընդամենը եղել է 1 որդեգրում, որն էլ եղել է օտարերկրյա քաղաքացիների կողմից:

2018 թվականին «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ից օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրվել է 17 երեխա, ՀՀ քաղաքացիների կողմից՝ 12: «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ից որդեգրվել է ընդամենը 2 երեխա, երկուսն էլ օտարերկրյա քաղաքացիների կողմից:

Ընդհանուր առմամբ 2016-2018 թթ. օտարերկրյա քաղաքացիները երկու ՊՈԱԿ-ներից որդեգրել են 76 երեխա. «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ից որդեգրել են 68 երեխա, իսկ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ից՝ 8 երեխա:

ԱՍՀՆ լրատվական ծառայության պատասխանատու Սոնա Մարտիրոսյանը ՀԺ-ին հայտնեց, որ համաձայն վիճակագրության՝ վերջին տարիներին արտասահմանցիների՝ Հայաստանից երեխաների որդեգրման գործընթացում ամենամեծ չափաբաժինը կազմում է Իտալիայի Հանրապետությունից որդեգրողների թիվը:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՖԲ ԷՋԻՑ 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan