Ասում են, ժամանակը բուժում է վերքերը` ժամանակը ոչինչ չի բուժում
Ասում են, ժամանակը բուժում է վերքերը` ժամանակը ոչինչ չի բուժում: Պարզապես մենք ենք ուժեղանում, սովորում ենք ցավին ու դադարում ենք նրան ուշադրություն դարձնել: Այն վերածվում է սովորության, մի բանի, որին կարող ենք համակերպվել, ինչպես համակերպվում եք անբուժելի վնասվածքի հետ: Մարդիկ, ովքեր կորցրել են ձեռքերը, սովորում են գրել, իսկ երբեմն ոտքերով նկարել… Այդպես էլ մենք` սովորում ենք վիրավորված սրտով ապրել և ժպտալ մինչև նոր օրվան, կարծես ոչ ոք չի կոտրել մեր թևերը: Վերքերը չեն լավանում, այլ մենք ենք ուժեղանում, որ կարողանանք ապրել նրանց հետ և նույնիսկ երջանիկ լինել:
Ահա այսպիսի խորիմաստ գրառմամբ մեր իրողությունների նկարագիրն է տվել մեր ԳՈՐԾԸՆԿԵՐ, ԼՐԱԳՐՈՂ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ, ով 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ԺԱՄԵՐԻՑ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԷՐ...Եւ հիմա էլ շարունակում է՝ապրել ու վերապրել այդ ծանր ժամերն ու օրերը: