ԱԹՍ-ները հարվածել են Մոսկվայի երկու բնակելի շենքերի
Այսօր վաղ առավոտյան ԱԹՍ-ներ են հարվածել Մոսկվայի երկու բնակելի շենքերի: «Մեկը Պրոֆսոյուզնայա փողոցում, մյուսը՝ Նոր Մոսկվայի Ատլասովա փողոցում, տուժածներ չկան»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
«Անօդաչու թռչող սարքը հարվածել է Պրոֆսոյուզնայա 98 հասցեում գտնվող բնակելի շենքի վերին հարկերին: Քանդվել են տան ճակատը և ապակեպատը: Զոհեր չկան»,- ասել է աղբյուրը:
«Անօդաչու թռչող սարքը հարվածել է նաև TiNAO-ի Ատլասովա փողոցում գտնվող 24-հարկանի բնակելի շենքին, վերին հարկերի ճակատն ու ապակեպատումը ոչնչացվել են, զոհեր չկան»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Քաղաքապետ Սոբյանինը հաստատել է լուրը` ասելով. «Այսօր վաղ առավոտյան, անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, մի քանի շենքերում փոքր վնաս է հասցվել։ Առայժմ ոչ ոք լրջորեն չի տուժել։ Միջադեպի վայրում են քաղաքի բոլոր արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Խնդրում ենք վստահել միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին և չտարածել չստուգված տեղեկատվություն»:
Խոսքը փոքր ԱԹՍ-ների մասին է, որոնց թռիչքն իրականացվել է քաղաքային ինչ-որ գոտուց: