Աուդիտը ժամանակ շահելու ձև է
Araratnews.am-ը գրում է.
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետ կապված վերջին զարգացումների, ՀԷՑ-ում անկախ աուդիտ անցկացնելու և արտաբյուջետային միջոցներով Էլեկտրաէներգիայի 6.93 դրամ հավելյալ վճաների փոխհատուցման մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց ԵՊՏՀ դոցենտ, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
Ըստ տնտեսագետի, աուդիտ իրականացնելը որևէ կարևոր հարց չի լուծելու: «Աուդիտով պետք է հիմնավորվի հոսանքի սակագնի 7 դրամով թանկացումը»:
Որոշակի առումով աուդիտը ժամանակ շահելու միջոց է, շեշտեց Աշոտ Եղիազարյանը: «Աբսուրդային է այն պնդումը, որ արտաբյուջետային միջոցներով պետք է փակվի ՀԷՑ-ի պարտքերը»:
Հայաստանը հիմա զրկվում է իր էժան էլէներգիա ձեռք բերելու հնարավորությունից, քանի որ ատոմակայանը մյուս տարի փակվելու է, իսկ Ռուսաստանը Հայաստանին չի աջակցի նոր ատոմակայան կառուցելու համար, վերջում հավելեց տնտեսագետը:
